ՆՆարե Ոսկանյան

Պատգամավորներն անարգել կարող են տեսակցել ձերբակալվածներին ու կալանավորվածներին

Պատգամավորներն անարգել կարող են տեսակցել ձերբակալվածներին ու կալանավորվածներին

Ազգային ժողովն այսօր 70 կողմ, 21 դեմ, 22 ձեռնպահ ձայներով ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ պատգամավորն ունի հնարավորություն՝ առանց խոչընդոտի տեսակցելու կալանավորված և ձերբակալված անձանց: Նա նախքան քվեարկությունը առաջարկում էր մերժել նախագիծը, քանի որ գործող օրենսդրությամբ արգելք չկա, որ պատգամավորը հանդիպի կալանավորված և ձերբակալված անձանց, և լրացուցիչ կարգավորում դա չի պահանջում: Նա միաժամանակ նշեց, որ խնդիրն առաջանում է այն դեպքում, երբ քննիչի որոշմամբ սահմանափակում է լինում տեսակցելու:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքեց, որ օրենքով պատգամավորներն անարգել հանդիպել են, մինչև այն պահը, երբ Հայաստանում  քաղբանտարկյալների թիվը մեծացել է: Մարուքյանի խոսքով՝ արդարադատության նախարարության մեկնաբանմամբ՝ քննիչի արգելքի պարագայում տեսակցել չէր թույլատրվում: Պատգամավորը նշեց, որ նախագիծը բերվել է հստակեցման համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում