ՄՄարի Կոստանյան

165 հազար դոլար փոխհատուցման պահանջ՝ Էրդողանին վիրավորելու համար

165 հազար դոլար փոխհատուցման պահանջ՝ Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Էնգին Օզքոչի դեմ՝ իրեն ուղղված  քննադատական և վիրավորական հայտարարությունների համար։

Ընդդիմադիրը սրիկա էր անվանել Թուրքիայի նախագահին՝ Սիրիայում զոհված թուրք զինվորականների համար: Որպես բարոյական փոխհատուցում երկրի ղեկավարն իրեն վարկաբեկողից մոտ165 հազար դոլար է պահանջել:  Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանում հնչած վիրավորական հայտարարությունները իշխող և ընդդիմադիր կուսակցությունների միջև ծեծկռտուքի պատճառ էին դարձել: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում