ՆՆարե Ոսկանյան

56 բացահայտված հանցագործություն՝ մեկ օրում

56 բացահայտված հանցագործություն՝ մեկ օրում

Մարտի 2-3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 7, ծեծի` 6, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 5-ական, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, բռնաբարության, խուլիգանության, թմրանյութի իրացման, սպանության սպառնալիքի և առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման և զենք-զինամթերքի առգրավման 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել՝ 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում