ԳԳայանե Թամամյան

ՈՉ-ի շտաբից կաշառք առաջարկելու մասին Արսեն Բաբայանի հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն

ՈՉ-ի շտաբից կաշառք առաջարկելու մասին Արսեն Բաբայանի հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գրառման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն՝ դրանում նշված հանգամանքների ստուգման նպատակով համապատասխան գործողություններ կատարելու: Այդ մասին 1lurer.am-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նշենք, Արսեն Բաբայանը Ֆեյսբուքի էջում տեղադրել էր օգտատերերից մեկը գրառումը՝  ՈՉ-ի շտաբի կողմից Հարավարևմտյան թաղամասի թոշակառուներին կաշառք առաջարկելու մասին և նշել. 

«ՀՀ գլխավոր դատախազությանը հորդորում եմ կից հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և քրեադատավարական կարգով ձեռնարկել հրատապ ու անհրաժեշտ միջոցներ առերևույթ հանցագործությունը, դրանցում ընդգրկված անձանց շրջանակը բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար»:

Օգտատերն ավելի ուշ իր էջից հեռացրել է գրառումը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում