«Օրենքով գող» կարգավիճակ տվողն ու ստացողը կպատժվեն. դատախազություն

Ինչպե՞ս պայքարել քրեական ենթամշակույթի դեմ: Չորս արարք է քրեականացվել՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը, ստանալը կամ պահպանելը, քրեական խումբ ստեղծելը, ներգրավվելը, ինչպես նաև նման ենթամշակույթ կրողներին նյութական ակնկալիքով դիմելը: Մանրամասները ներկայացնում է ՀՀ դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Կարեն Բիշարյանը:









