ՆՆարե Ոսկանյան

Բացահայտվել են Էջմիածնում կատարված սպանության և սպանության փորձի դեպքերը. ՔԿ

Բացահայտվել են Էջմիածնում կատարված սպանության և սպանության փորձի դեպքերը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Էջմիածնում տեղի ունեցած սպանության և սպանության փորձ կատարելու դեպքերի հանգամանքները:

2020 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Էջմիածնի բնակիչը համաքաղաքացուն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով, իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող ԱԿ-47 տեսակի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ և սպանել նրան։

Այնուհետև, նույն ինքնաձիգով սպանվածի կնոջը ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ է արձակել վերջինիս ու նրա 6-ամյա և 12-ամյա անչափահաս երեխաների ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ սպանվածի կինը, երեխաների հետ մտնելով տուն, փակել է մուտքի երկաթյա դուռը և թաքնվել։

Առերևույթ հանցագործության առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, 34-104-րդ հոդվածի (սպանության հանցափորձ) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով Էջմիածնի բնակիչը ձերբակալվել է:

Կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նշված դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում