ՄՄարիամ Մխիթարյան

Մոսկվային մեղադրում են Վրաստանի վրա կիբեռհարձակումների համար

Մոսկվային մեղադրում են Վրաստանի վրա կիբեռհարձակումների համար

Վրաստանը, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ռուսական հետախուզությանը մեղադրում են վրացական ինտերնետային կայքերի, այդ թվում՝ երկրի նախագահի, կառավարության, դատարանների և հեռուստաալիքների վրա լայնածավալ կիբեռհարձակման համար:

Վրացական կառավարական գերատեսչությունների և լրատվամիջոցների վրա հաքերային հարձակումները տեղի են ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 28-ին: Ընդհատվել է մի քանի հեռուստաալիքի հեռարձակումը, արգելափակվել են պետական ​​սերվերները, կաթվածահար է եղել մի շարք պետական ​​հաստատությունների աշխատանքը: Կայքերի մի մասի հիմնական էջերը փոխարինվել են երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լուսանկարով` անգլերեն «Ես կվերադառնամ» գրառումով:

Մոսկվան հերքում է իր միջամտությունն այս միջադեպին:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Վրաստանի վրա կիբեռհարձակման համար մեղադրել է Ռուսաստանի գլխավոր շտաբի վարչությանը և մասնավորապես 74455 զորամասին, որը հայտնի է Sandstorm («Ավազե փոթորիկ») անունով:

2016-ի նախագահական ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ը Մոսկվայի հյուսիսում տեղակայված այս ստորաբաժանման 12 սպաներից երեքին հեռակա մեղադրել էր հաքերային հարձակումների համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում