ՄՄարիա Գաբրիելյան

ՔԿ փոխնախագահն ընդունել է մահացած զինծառայող Տիգրան Մանվելյանի հարազատներին

ՔԿ փոխնախագահն ընդունել է մահացած զինծառայող Տիգրան Մանվելյանի հարազատներին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն այսօր ընդունել է 2020 թվականի փետրվարի 12-ին մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Մանվելյանի հարազատներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Տ.Մանվելյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող քննչական և դատավարական գործողությունները:

Ս.Մանվելյանի հարազատները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու նկատառումները դեպքի առթիվ:

Ա.Կրկյաշարյանը վերջիններիս վստահեցրել է, որ նախաքննական մարմնի կողմից մանրամասն քննության առարկա են դարձվելու քրեական գործով էական նշանակություն ունեցող և տուժողի իրավահաջորդներին մտահոգության տեղիք տված բոլոր հանգամանքները։

 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում