ՆՆարե Ոսկանյան

Խոշոր չափի թմրանյութերի և հոգեմետ նյութերի հայտնաբերում. ՔԿ

Խոշոր չափի թմրանյութերի և հոգեմետ նյութերի հայտնաբերում. ՔԿ

2020 թ. փետրվարի 11-ին՝ ժամը 17:50-ին, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Երևան քաղաքի Արցախի և Արին Բերդի փողոցների խաչմերուկից, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել Արտաշատ քաղաքի բնակիչը, ում անձնական խուզարկությամբ՝ ձեռքին եղած պոլիէթիլենային փաթեթից, հայտնաբերվել է 100 հատ «PHZER PGH 300» գրառմամբ դեղահաբ և մեկ ծալովի դանակ:

Համաձայն փորձագետի եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված 100 հատ դեղապատիճներում առկա սպիտակ գույնի փոշենման զանգվածները պարունակում են «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով:

Արտաշատ քաղաքի բնակիչը ձերբակալվել է ապօրինի կերպով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով:

Կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նշված դեղահաբերի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում