ՎՎարդան Հովսեփյան

Էրդողանն այցելել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մարգար Եսայանին

Էրդողանն այցելել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մարգար Եսայանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է խորհրդարանի hայ պատգամավոր Մարգար Եսայանին իր իսկ տանը: Այս մասին հայտնում է ermenihaber-ը: Վերջինս երկարատև բուժման կուրս է անցնում: Էրդողանի այցելության մասին Թվիթերի միկրոբլոգում գրել է Եսայանը և շնորհակալություն հայտնել նրան:

Հատկանշական է, որ Մարգար Եսայանը պատգամավոր է ընտրվել Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ընտրացուցակով:

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը դեռևս 2019-ի հոկտեմբերի 19-ին սոցցանցում արած գրառմամբ նշել էր իր բուժման երկարատև կուրսի մասին: Նա շնորհակալություն էր հայտնել բոլոր իր ընկերներին, որոնք զանգահարել կամ հարցրել են իր առողջական վիճակի մասին:

Եսայանը հույս է հայտնել, որ շուտով կվերադառնա աշխատանքային առօրյա:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում