ԳԳոհար Սիմոնյան

Փոմփեոն ու Բորելը որոշել են պատժել Մոսկվային ու Թեհրանին

Փոմփեոն ու Բորելը որոշել են պատժել Մոսկվային ու Թեհրանին

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ քննարկել է «Ռուսաստանի և Իրանի ապակայունացնող գործողությունները»: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ Վաշինգթոնում: Կողմերը քննարկել են «Մերձավոր Արևելքում խաղաղության հեռանկարները, ԱՄՆ-ԵՄ առևտրային հարաբերությունները, ինչպես նաև Իրանին և Ռուսաստանին իրենց ապակայունացնող գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցեր»:

Պետդեպարտամենտը չի մեկնաբանել, թե հատկապես ինչ նկատի ունի՝ ապակայունացնող գործողություններ ասելով՝ հարցի առնչությամբ գրում է РИА Новости-ն:

«Նրանք նաև քննարկել են Լիբիայում և Սիրիայում հրադադարի պահպանմանն օժանդակությունը, քաղաքական գործընթացի վերսկսումը (այս երկրներում – խմբ.), Ուկրաինայում ԱՄՆ-ԵՄ համագործակցությունը, ինչպես նաև Վենեսուելայում ժողովրդավարությանն աջակցելը»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում