ԳԳոհար Սիմոնյան

Առաջին անգամ Հունաստանի նախագահը, հնարավոր է, կին լինի

Առաջին անգամ Հունաստանի նախագահը, հնարավոր է, կին լինի

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երկրի նախագահի թեկնածու է առաջադրել դատավոր Եկատերինա Սաքելլարոպուլուին, որը խորհրդարանական հաստատումից հետո կարող է դառնալ առաջին կինն այս պաշտոնում:

Սաքելլարոպուլուն այժմ ղեկավարում է Գերագույն վարչական դատարանը (Պետական ​​խորհուրդ), և ժամանակին կրկին առաջին կինն է եղել այս պաշտոնում:

Հունաստանի Սահմանադրությունը նախատեսում է քվեարկության երեք փուլ, և վարչապետի թեկնածուին անհրաժեշտ կլինի 300-տեղանոց խորհրդարանի պատգամավորների 180 քվեն: Եթե ​​երեք փուլերից հետո պարզ մեծամասնություն չձևավորվի, կանցնեն, այսպես կոչված, ծայրահեղ վերջին փուլին, որում անհրաժեշտ կլինի արդեն 151 քվե՝ գրում է The National Herald-ը:

Ծայրահեղ փուլի ձախողման պարագայում վարչապետը ստիպված կլինի փոխել իր թեկնածուին: Կա նաև մեկ այլ տարբերակ. նշանակել ժամանակավոր պաշտոնակատար և փետրվարից հետո դարձյալ նույն թեկնածուին ներկայացնել խորհրդարան:

Այս պահին Սաքելլարոպուլուն մի քանի մրցակից ունի, բայց նրանցից ամենաուժեղը Ծովային հարցերի և ձկնաբուծարանների հարցերով նախկին հանձնակատար Մարիա Դամանակին է համարվում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում