ԳԳոհար Սիմոնյան

Կատարի էմիրն Իրանին է փոխանցել ամերիկյան գաղտնի առաջարկ. Al Rai al-Yum

Կատարի էմիրն Իրանին է փոխանցել ամերիկյան գաղտնի առաջարկ. Al Rai al-Yum

Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանին, որ պաշտոնական այցով Իրան է ժամանել, Թեհրանում հանդիպել է Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ:

Իրանի առաջնորդը չափազանց հազվադեպ է արտասահմանյան հյուրերի հետ հանդիպում, և արաբական լրատվամիջոցները փորձում են հասկանալ, թե ինչ կարող էր այն նշանակել: Համաարաբական սփռվածությամբ Al-Rai al-Yum-ը միանգամից երեք գործոն է առաջ քաշում:

Նախ՝ Թեհրանն այդկերպ հարգանք է ցուցաբերում այն ​​միապետի նկատմամբ, որն առաջին անգամ է այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն՝ 2013-ին գահ բարձրանալուց հետո: 

Երկրորդ. քանի որ Կատարի տարածքում կան ԱՄՆ խոշոր ռազմաբազաներ ու հազարավոր ամերիկացի զինվորներ, Էմիրը վախենում է, որ ԱՄՆ-Իրան հակամարտության նոր փուլի ընթացքում Այաթոլլային հավատարիմ Կորպուսը հարվածներ կհասցնի նրանց Կատարի տարածքում:

Բացի այդ, Al-Rai al-Yum-ը փոխանցում է, որ էմիրն, ամենայն հավանականությամբ, Թեհրանին է փոխանցել ամերիկյան վարչակազմի այնպիսի գաղտնի և նոր առաջարկներ, որ դրանք միայն դեմ առ դեմ հանդիպման ժամանակ և անձամբ Խամենեիի՛ն պիտի փոխանցվեին:

Ի դեպ, Al Jazeera հեռուստաալիքը, որ ֆինանսավորվում է Կատարի իշխանությունների կողմից, նույնպես ակնարկներ է արել էմիրի միջնորդական առաքելության հետ կապված: Մեջբերելով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ իրենց միապետի խոսքը՝ հեռուստաալիքը նշում է, որ Կատարն այն եզակի արաբական պետություններից է, որը սերտ հարաբերություններ է պահպանում ինչպես Թեհրանի, այնպես էլ Վաշինգթոնի հետ:

Նշենք նաև, որ արդեն սիրիական SANA գործակալության համաձայն, Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանի պատվիրակության հետ միաժամանակ Թեհրան է ժամանել Սիրիայի կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Իմադ Խամիսի գլխավորությամբ: Սիրիայի վարչապետի պատվիրակության կազմում են նաև երկրի ԱԳ նախարար Վալիդ ալ-Մուալիմն ու  Պաշտպանության նախարար Ալի ալ-Այյուբը:

Նշվում է, որ այցի պաշտոնական նպատակը ցավակցություն է հայտնելն է նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ, սակայն, արաբական մամուլը դրան լուրջ չի վերաբերվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում