ՌՌոզա Խաչատրյան

Հայտնաբերվել է Boeing-737-ի երկրորդ սև արկղը

Հայտնաբերվել է Boeing-737-ի երկրորդ սև արկղը

Իրանական կողմը հայտնաբերել Է Թեհրանում կործանված Boeing-737 ուկրաինական ինքնաթիռի երկրորդ սև արկղը: Այդ մասին հայտարարել Է երկրի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ռեզա Ջաֆարզադեն: «Փրկարարները հայտնաբերել են Boeing-737 ինքնաթիռի երկրորդ սև արկղը»,- նրա խոսքը մեջբերում Է Fars գործակալությունը: Մինչ այդ տեղեկություն էր տարածվել օդանավի առաջին սև արկղի հայտնաբերման մասին:

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ Թեհրանում Ուկրաինայի միջազգային ավիաուղիների (UIA) ուղևորատար ինքնաթիռի վթարի պատճառները պարզելու համար: Այս մասին  հայտարարել են դատախազության մամուլի ծառայությունից:

Ուկրաինայի «Միջազգային ավիաուղիներ» ընկերությունը մամուլի ասուլիսում խոսել է Իրանում Boeing-737 ինքնաթիռի խոցման մասին: Ընկերության պաշտոնյաների խոսքով՝ օդանավը մանրակրկիտ տեխզննում է անցել հունվարի 6-ին, իսկ անձնակազմի անդամները բոլորը բարձրակարգ մասնագետներ էին:

 

Կա օդանավի կործանման մի քանի վարկած,- գրում է segodnya.ua կայքը: Վթարը կարող էր տեղի ունենալ տեխնիկական անսարքության պատճառով Իմամ Խոմեյնիի իրանական օդանավակայանից դուրս գալուց հետո: Բայց, ըստ հորդանանյան Al-hadath հրատարակության, ինքնաթիռը կարող էր պատահաբար գնդակոծվել իրանական հրթիռի կողմից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում