ՄՄարի Կոստանյան

Դամասկոսում կայացել է Պուտին-Ասադ հանդիպումը

Դամասկոսում կայացել է Պուտին-Ասադ հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Սիրիա: Կրեմլի ղեկավարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Վլադիմիր Պուտինն օդանավակայանից անմիջապես մեկնել է Սիրիայում տեղակայված ՌԴ զորախմբերի հրամանատարական կետ, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Երկու երկրների ղեկավարները լսել են երկրի տարբեր շրջաններում իրավիճակի վերաբերյալ զինվորականների զեկույցները»:

Այնուհետև կայացել են Ռուսաստանի ու Սիրիայի պատվիրակությունների երկկողմ բանակցությունները: Այս մասին նույնպես տեղեկացրել է Պեսկովը:

«Ասադի հետ շփման ժամանակ Պուտինը նշել է, թե այժմ կարելի է վստահորեն արձանագրել, որ ահռելի ճանապարհ են անցել Սիրիայի պետականության ու երկրի տարածքային ամբողջականության վերականգնման գործում»:

Պեսկովի խոսքով՝ Սիրիայի նախագահն իր հերթին ռուս պաշտոնակցին շնորհակալություն է հայտնել այցի, ինչպես նաև հակաահաբեկչական պայքարում և երկրում  խաղաղ կյանքի վերականգնման գործում Ռուսաստանի և ռուս զինվորականների աջակցության համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում