ՄՄարի Կոստանյան

Հարյուրավոր ցուցարարներ փորձել են գրոհել Իրաքում ԱՄՆ դեսպանատունը

Հարյուրավոր ցուցարարներ փորձել են գրոհել Իրաքում ԱՄՆ դեսպանատունը

Իրաքի հարյուրավոր ցուցարարներ փորձել են գրոհել Բաղդադում գտնվող Միացյալ Նահանգների դեսպանատունը: Երկրում զանգվածային խռովություններ են հասունացել, երբ ԱՄՆ օդուժը հրթիռակոծել է Իրաքում գտնվող իրանամետ շիա զինյալների դիրքերը, որի հետևանքով մահացել էր 25 մարդ: Հակաամերիկյան կարգախոսներ բղավելով՝ ակտիվիստները ցանկացել են ներխուժել կառույց, ջրի շշեր են նետել ԱՄՆ դեսպանատան տարածք, հրկիզել են շենքի մուտքն ու կոտրել անվտանգության տեսախցիկները:

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ կոշտ պատասխան կլինի բոլոր այն զինված հարձակումներին, որոնց հետևանքով կզոհվեն ամերիկացիներ:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Իրաքի ռազմաբազայի հրթիռակոծման ժամանակ մահացել էր ամերիկացի պայմանագրային աշխատող: Զինված հարձակման համար ամերիկյան կողմը մեղադրել է Իրանի վերահսկողության տակ գտնվող խմբավորմանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում