ԳԳոհար Սիմոնյան

Ընտրվելու դեպքում Բայդենն Օբամային առաջարկել է ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահը լինել

Ընտրվելու դեպքում Բայդենն Օբամային առաջարկել է ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահը լինել

Սենատոր Ջոզեֆ Բայդենը՝ ԱՄՆ նախկին փոխնախագահն ու Դեմոկրատական ​​կուսակցության առաջատար թեկնածուներից մեկը, ընտրվելու դեպքում իր նախկին ղեկավարին՝ նախագահ Բարաք Օբամային, առաջարկել է Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը, եթե Օբաման, իհարկե, համաձայնություն տա: Այդ մասին հաղորդում է The New York Post-ը՝ հավելելով, որ Բայդենը նման հայտարարությամբ է հանդես եկել Այովա նահանգի Վաշինգթոն քաղաքում անցկացվող ընտրական հավաքին՝ ի պատասխան ներկաներից մեկի հարցին:

Այսպիսով, եթե ​​Բայդենը դառնա ԱՄՆ նախագահ, և այս մտադրությունը կյանքի կոչվի, Օբաման կդառնա Ամերիկայի երկրորդ նախագահը, որը կգլխավորի Գերագույն դատարանը: Առաջինը Վիլյամ Հովարդ Թաֆթն էր, որն զբաղեցրել է Սպիտակ տան օվալաձև գրասենյակը 1909-1913 թվականներին:

Նշենք, որ Real Clear Politics-ի անցկացրած հարցման համաձայն՝ ամերիկյան քաղաքականության 77-ամյա վետերանը դեմոկրատների հիմնական հավակնորդն է առաջիկա ընտրություններում և  ներքին փրայմերիզիներում հավաքել է ձայների 28,3 տոկոսը: Նրան հաջորդում է 79-ամյա սոցիալիստ Բերնի Սանդերսը՝ Վերմոնթից, որի օգտին ընտրողների 18,9 տոկոսն է պատրաստ քվեարկել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում