ՄՄարիամ Մխիթարյան

Քութայիսում չեղյալ են հայտարարել տոնական միջոցառումները

Քութայիսում չեղյալ են հայտարարել տոնական միջոցառումները

Այսօր Թբիլիսիի թիվ 1 դպրոցի աշակերտները բողոքի ցույց են անցկացրել Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց: Նրանք հանդես են եկել «FUCK THE LAW», «Էս կյանքի մերը…» պաստառներով և պահանջել պատժել մեղավորներին ու իրենց ցավակցությունն են հայտնել 15-ամյա Լուկա Սիրաձեի մահվան կապակցությամբ։

Ցավակցություն է հայտնել նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Նա հրահանգել է Վրաստանի ներքին գործերի, առողջապահության, կրթության և արդարադատության նախարարություններին՝ զբաղվել տվյալ ոլորտներում համակարգային թերությունների վերացմամբ, անչափահասների հետ մասնագիտական աշխատանքի, երեխաների իրավունքների պաշտպանության  ապահովմամբ: Ըստ տեղեկության՝ կտրուկ վատացել է դեռահասից ինքնախոստովանական ցուցմունք կորզելու մեղադրանքով ձերբակալված քննիչ Մարիանա Չոլոիանիի առողջական վիճակը, և նա տեղափոխվել է հիվանդանոց:

Ելնելով երկրում ստեղծված իրավիճակից՝ Քութայիսի քաղաքապետարանը չեղյալ է հայտարարել բոլոր տոնական միջոցառումները, հիմնական տոնածառը հանդիսավոր կերպով չի լուսավորվի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում