Ադրբեջանը ժողովրդավարության փորձությունը կանցնի՞ . Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Ադրբեջանը ժողովրդավարության փորձությունը կանցնի՞ . Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Նոյեմբերի 18-ին Բաքվում Politico-ի թղթակիցը Ադրբեջանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներին հարցրել է ընդդիմադիր Ժողճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի մասին։

Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը պատասխանել է, որ ընդդիմության առաջնորդի կարգավիճակը Քերիմլիին պատասխանատվությունից չի ազատում, իսկ մյուս հարցերի պատասխանը կտա դատարանը։ Ադրբեջանական ընդդիմության աղբյուրները ենթադրում են, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վադեֆուլը նախագահ Ալիևի հետ այդ թեման քննարկել է։ Նրանք հիմք են ընդունում Politico-ի թղթակցի հարցին Վադեֆուլի պատասխանը․ «Կողմերը քննարկել են բոլոր հարցերը, իսկ «բոլոր հարցերը» ասելով՝ նկատի ունենք այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը»։

Ադրբեջանցի վտարանդի լրագրող Մովսուն Հաջիևի կարծիքով՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը ոչ միայն հաստատել է, որ Քերիմլիի գործի հետ կապված խնդիրները քննարկվել են, այլև Ադրբեջանի արտգործնախարարին հիշեցրել է մարդու իրավունքների գերակայությունը և Բաքվի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը։

Նա կարծում է, որ Վադեֆուլի ուղերձը վկայում է, որ պաշտոնական Բեռլինը, չնայած Ադրբեջանում ունեցած էներգետիկ և տնտեսական հետաքրքրություններին, քաղբանտարկյալների և մարդու իրավունքների խնդիրները պահում է օրակարգում։ Հատկանշական է, որ Վադեֆուլի՝ Երևան ժամանելու օրը՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորի հարցին ի պատասխան՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կրկին անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրին։ Նա նշել է, որ նրանց կալանավորումը չի նպաստում խաղաղության առաջընթացին, սակայն Երևանը նախընտրում է նախ ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ համարելով, որ դա ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի մնացած հումանիտար հարցերի լուծման համար։

Նոյեմբերի 19-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել է, որ դեկտեմբերին այցելելու է Ադրբեջան։ Նա հայտնել է, որ նոյեմբերի վերջին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստան են գալու։ Ավելի վաղ Հայաստան է այցելել Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը։ Ալեն Սիմոնյանը, այսպիսով, Ադրբեջան պատասխան այց կկատարի։

Հայտնի է դարձել, որ Հայաստանը և Ադրբեջանը հրավիրվել են Մայամիում G20-ի գագաթաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-15-ը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը Բաքվում ասել է, որ Եվրոպայի հետ մերձեցման Հայաստանի և Ադրբեջանի որոշումները չպետք է կայացվեն Մոսկվայում։

Ադրբեջանը ժողովրդավարական փորձությունը կհաղթահարի՞։

Վահրամ Աթանեսյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում