Ուկրաինական ուժերը Ռյազանում թիրախավորել են նավթավերամշակման գործարան և Wildberries-ի լոգիստիկ պահեստը: Պայթյուններ են լսվել, արդյունաբերական օբյեկտներում հրդեհներ են բռնկվել: Կա 1 վիրավոր:
Ռուսական կողմն էլ Կիևում և Դնեպրում թիրախավորել է ենթակառուցվածքի օբյեկտներ, կան վիրավորներ: Խերսոնում ռուսական հարվածներից 1 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել:
Իսկ Զապորոժիեի մարզի Կամիշևախա բնակավայրում նոյեմբերի 2-ի հարվածների զոհերի թիվը հասել է 40-ի: Մարզում սուգ է հայտարարված:










