ԿԿարմեն Ղուկասյան

Կոնկրետ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա. Միրզոյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման մասին

Կոնկրետ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա. Միրզոյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով «Արդյոք կա՞ն առարկայական պայմանավորվածություններ Հայաստանի և Ադրբեջանի արտաքան քաղաքական գերատեսչությունների միջև», և «Հնարավո՞ր են արդյոք փոխադարձ այցելություններ», բացասական պատասխան տվեց։

«Առարկայական պայմանավորվածություններ՝ ոչ: Եթե կհիշեք, ես ուղիղ ասացի, որ իրենց մասնագետները, մեր փոխվարչապետները բարձրաստիճան պաշտոնյաները այցելում և աշխատանքային հանդիպումներ են ունենում, և հույս հայտնեցի, որ մի օր էլ դա կլինի արտգործնախարարությունների մակարդակով։

Եվ իսկապես կարծում եմ, որ երբ ավելի բնականոն հարաբերություններ կլինեն, խաղաղությունն ավելի ամրապնդված կլինի, այդ օրն էլ կգա, որ արտգործնախարարությունների ներկայացուցիչները և ղեկավարները կայցելեն իրար։

Կոնկրետ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա»,- ասաց Միրզոյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում