Առաջիկայում ընթացակարգերը կանցնենք, և Անիի կամրջի շինարարությունը, վերականգնումը կմեկնարկի. Փաշինյան

Առաջիկայում ընթացակարգերը կանցնենք, և Անիի կամրջի շինարարությունը, վերականգնումը կմեկնարկի. Փաշինյան

Եղել է պայմանավորվածություն, որ մենք պետք է համատեղ իրականացնենք նորոգումը, համատեղ նախագիծ է հաստատվել, և, որպեսզի ընթացակարգային բարդությունների մեջ չընկնենք, որոշվեց, որ թուրքական կողմը կհայտարարի մրցույթ, և հաղթած ընկերության հետ պայմանագիր կկնքի նաև Հայաստանի Հանրապետությունը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ Թուրքիան արդեն ավարտին է հասցրել Անիի պատմական կամրջի վերականգնման մրցութային գործընթացը։

«Առաջիկայում այդ ընթացակարգերը մենք կանցնենք, և կամրջի շինարարությունը, վերականգնումը կմեկնարկի»,- նշեց վարչապետը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում