Եթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ Փաշինյան

Իրավիճակը շատ պարզ է։ Հիմա 64 միլիարդ դրամի չարաշահումը եղե՞լ է, թե՞ չի եղել, որովհետև ամեն ինչ պետք է սկսվի այդ հարցի պատասխանից։ Այդ մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանավորմանը։

«Եթե Հայաստանի իրավապահ մարմինները՝ Քննչական կոմիտեն, դատախազությունը, գնացել են այդպիսի քայլի՝ իմանալով, որ լինելու են նման շահարկումներ, դա նշանակում է՝ առնվազն որոշակի ծանրակշիռ հիմք ունեն այս իրավական գործընթացը սկսելու։ Եվ ես կարծում եմ, որ մենք տեսնում ենք, որ Հայաստանում արդեն բավականին երկար ժամանակ, ընդ որում՝ արդեն երևի մոտավորապես, ինչքա՞ն ասեմ, 30 և ավելի տարի, երբ կոնկրետ դեպքի մասին է խոսվում, թալանը քողարկվում է, ինչ-որ տերմիններ են հնչում՝ Ադրբեջան, Ալիև, Թուրքիա և այլն, և այլն։ Այսինքն՝ մենք այդ միտումը տեսնում ենք, և հարցը հետևյալն է. այսինքն՝ եթե 64 միլիարդի չարաշահումը եղել է, ի՞նչ ուրեմն։ Հայաստանի իրավապահ համակարգն ի՞նչ պիտի անի։ Պիտի գործի։ Բնականաբար, պիտի գործի, և դա ժողովրդի պահանջն է և պայմանը։ Եթե 64 միլիարդի չարաշահում է եղել, ի՞նչ կապ ունի Ալիևն այդտեղ, մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, կամ ի՞նչ կապ ունի որևէ ուրիշ բան։ Մենք, ի վերջո, մեր, այսպես կոչված, բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք։ Եվ կարծում եմ, որ սա շատ լավ առիթ է, որ այդ ըմբռնումը, ի վերջո, տեղի ունենա»,- նշեց Փաշինյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը: Նույն գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 35 անձի նկատմամբ:

Երեկ առավոտից իրավապահները խուզարկություն էին իրականացրել 65 բնակարաններում և ընկերություններում, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի տանը:

9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան: Սամվել Կարապետյանը կալանավորվել է մեկ ամիս ժամկետով:

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անթալիա՝ մասնակցելու COP31-ին

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անթալիա՝ մասնակցելու COP31-ին

ԵԱՏՄ զեկույցի եզրակացությունների մի ծանրակշիռ մասին ընդհանրապես համաձայն չենք. Նիկոլ Փաշինյան

ԵԱՏՄ զեկույցի եզրակացությունների մի ծանրակշիռ մասին ընդհանրապես համաձայն չենք. Նիկոլ Փաշինյան

Կոնկրետ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա. Միրզոյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման մասին

Կոնկրետ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա. Միրզոյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման մասին

Առաջիկայում ընթացակարգերը կանցնենք, և Անիի կամրջի շինարարությունը, վերականգնումը կմեկնարկի. Փաշինյան

Առաջիկայում ընթացակարգերը կանցնենք, և Անիի կամրջի շինարարությունը, վերականգնումը կմեկնարկի. Փաշինյան

Պետք է գնանք ընդդիմության հարցի պատասխանը գտնելու. Փաշինյանը՝ Սահմանադրության փոփոխությունից հետո Խաղաղության պայմանագիրը ստորագրելու երաշխիքների մասին

Պետք է գնանք ընդդիմության հարցի պատասխանը գտնելու. Փաշինյանը՝ Սահմանադրության փոփոխությունից հետո Խաղաղության պայմանագիրը ստորագրելու երաշխիքների մասին

Հուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի «առողջացնել» մեր հարաբերությունները. Միրզոյան

Հուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի «առողջացնել» մեր հարաբերությունները. Միրզոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում