ԵԱՏՄ զեկույցին ծանոթացել ենք, զեկույցի եզրակացությունների մի ծանրակշիռ մասինտ ընդհանրապես համաձայն չենք, և մենք մեր անհամաձայնություններն աշխատանքային կարգով կփոխանցենք մեր գործընկերներին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ հրապարակվել էր «2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների մասին» վերնագրով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների համատեղ զեկույցը:










