ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է փոխնախագահ Ջեյ Սի Վենսի հայտարարությանը, որ Կոնգրեսի ընտրությունում Հանրապետական կուսակցության պարտությունը պայմանավորված էր Իրանի հետ հակամարտությամբ։
«Դա հիմնականում ճիշտ է, որովհետև պատերազմի պատճառով կարճաժամկետ հեռանկարում բենզինի գինը բարձրացավ: Բայց միևնույն ժամանակ, եթե ստիպված լինեի դա կրկին անել, կանեի, քանի որ երկարաժամկետ հեռանկարում դա է միակ լուծումը: Չի կարելի թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա»,- նշել է նա:
Իրանի հետ հակամարտության ավարտի մասին հարցին Թրամփը պատասխանել է՝ հակամարտությունը կավարտվի, երբ ինքը դա ցանկանա, բայց ամեն ինչ պետք է ճիշտ արվի:
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ընդհանուր հայտարարի կգա դեմոկրատների հետ՝ կրկին հիշեցնելով, որ վետոյի իրավունք ունի: Թրամփը նաև քիչ հավանական է համարել, որ Կոնգրեսում վերահսկողություն հաստատելուց հետո դեմոկրատներն իմփիչմենթի կենթարկեն իրեն:
«Առանց որևէ պատճառի իմփիչմենթը կկործաներ Դեմոկրատական կուսակցությանը»,- նշել է ԱՄՆ նախագահը՝ պնդելով, որ երկիրը հիմա շատ լավ վիճակում է գտնվում:










