Ինչպես 2026 թվականին, այնպես էլ 2017-ին շարունակելու ենք մեր ոլորտային մոտարկումը Եվրոպական միության հետ, մեր մոտարկումը ԵՄ-ի չափանիշներին՝ նպատակ ունենալով նաև իրականացնել նախ՝ Ազգային ժողովի կողմից 2025-ի գարնանն ընդունված օրենքը, և երկրորդ՝ հասնել վերջնական նպատակին՝ Հայաստանի կայուն զարգացումը և դիմակայունությունը ապահովելը։ Այս մասին խորհրդարանում ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ԱԳՄԱ նախարարը՝ խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին։
Նրա խոսքով՝ պետք է գոհունակությամբ արձանագրել, որ այստեղ ունենք եվրոպական գործընկերների փոխըմբռնումը և կշարունակենք մեր ակտիվ փոխգործակցությունը։
«Երբ խոսում ենք ԵՄ-ի մասին, ուզում եմ նշել, որ համագործակցությունը չի սահմանափակվում, պայմանականորեն ասած, Բրյուսել-Հայաստան հարաբերություններով, խոսքը նաև 27 անդամ պետությունների հետ առանձին՝ երկկողմ հարաբերությունների մասին է։ Մենք այս երկկողմ հարաբերություններում էական ձեռքբերումներ ունենք։ Մենք մի շարք երկրների հետ կնքել ենք ռազմավարական գործընկերություններ։ 2027 թվականն ինձ համար պետք է լինի այդ գործընկերությունների՝ կոնկրետ գործողությունների ու ծրագրերի կյանքի կոչման տարի»,- հայտնեց նախարարը՝ ներկայացնելով Նիդերլանդների օրինակը։
Նախարարը հիշեցրեց՝ մենք ռազմավարական գործընկերություններ ունենք Միացյալ Նահանգներից մինչև Չինաստան։










