ՎՎարդուհի Հարությունյան

Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ

Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ՝ Աբու Դաբիում հաջորդ շաբաթ կայանալիք եռակողմ բանակցություններին ընդառաջ:

Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև հակաօդային պաշտպանությունը, Patriot համակարգերի հրթիռների անհրաժեշտությունը: Զելենսկին շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին Ուկրաինայի անկախությանն աջակցելու և դիվանագիտական ջանքերի համար, շեշտել հետպատերազմյան ամուր անվտանգության երաշխիքների կարևորությունը:

Քուշներն իր հերթին նշել է, որ նախագահի հրահանգով ամերիկյան կողմն աշխատում է կողմերի հետ՝ կայուն խաղաղության հասնելու համար: Նրա խոսքով՝ նպատակն է ոչ միայն պատերազմի ավարտը, այլև ավելի լայն անվտանգության ճարտարապետության ստեղծումը, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում