ՎՎարդուհի Հարությունյան

ԵՄ երկրների արտգործնախարարները հունվարին քննարկում կանցկացնեն Վրաստանի նկատմամբ նոր միջոցների վերաբերյալ. Կալաս

ԵՄ երկրների արտգործնախարարները հունվարին քննարկում կանցկացնեն Վրաստանի նկատմամբ նոր միջոցների վերաբերյալ. Կալաս

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները հունվարին քննարկում կանցկացնեն Վրաստանի նկատմամբ նոր միջոցների վերաբերյալ, որոնք ուղղված են ժողովրդավարությունից Թբիլիսիի հետագա շրջադարձը կանխելուն՝ հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը։

«Վրաստանի կառավարությունն այժմ շարժվում է դեպի Եվրամիության հետ բախում՝ ժողովրդավարական հետընթացի պատճառով։ Դա միանգամայն պարզ է։ Այն քայլերը, որոնք ձեռնարկվել են, այժմ սխալ ուղղությամբ են տանում»,– ասել է պաշտոնյան։

Պատասխանելով հարցին, թե արդյոք նոր պատժամիջոցներ կառաջարկվեն Վրաստանի կառավարության դեմ, Կալասն ասել է, որ դեռ վաղ է խոսել այդ մասին, քանի որ հունվարին նախատեսված քննարկումը կոչված է համաձայնեցնելու տարբեր դիրքորոշումներ։

«Մեզ համար ամենակարևորն այն է, թե ինչպես ցույց տալ, որ մենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա ձգտմանը՝ լինելու Եվրամիության մաս, բայց միևնույն ժամանակ հստակ ազդակներ ուղարկել կառավարությանը, որ մենք չենք աջակցում նման քաղաքականությանը»,– նշել է Կալասը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում