ՎՎարդուհի Հարությունյան

Աշխատանքներ են տարվում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ. Պեսկով

Աշխատանքներ են տարվում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Ակնկալվում է, որ բանակցությունները տեղի կունենան Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, որն անցկացվելու է Չինաստանում՝ նոյեմբերի 18–19-ը։

«Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանն ունեն ընդհանուր ընկալում, որ երեք երկրների ղեկավարների հանդիպումը նպատակահարմար և չափազանց օգտակար կլինի»,– շեշտել է Կրեմլի խոսնակը։

Պեկինը դեռևս չի հաստատել նման հանդիպման կազմակերպումը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը կարևոր էր համարել, որ երեք երկրների ղեկավարները բանակցեն՝ քննարկելու զինատեսակների վերահսկման և այլ հարցեր։

Դմիտրի Պեսկովը նաև հաստատել է, որ նոյեմբերի 10–11-ը ռուսական պատվիրակությունը կգտնվի Աբու Դաբիում՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով բանակցություններին, որոնց, բացի Կիևի թիմից, ներկա է լինելու նաև ամերիկյան կողմը։ Կրեմլի խոսնակը հավելել է, որ Մոսկվայի գլխավոր բանակցողը կրկին լինելու է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում