Կիևը չի դադարեցնում հարվածները Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին` չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերին` հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով` Ռուսաստանի պատասխան գործողություններն Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների նկատմամբ անխուսափելի են. այդ մասին բոլորը պետք է իմանան։
Միևնույն ժամանակ, Կրեմլի ղեկավարն ընդգծել է, որ ՌԴ-ում բենզինի գները կայունացել են, իսկ դեպի Եվրոպա ռուսական վառելիքի արտահանումը սահմանափակելու փորձերը լուրջ հետևանքներ են ունենում առաջին հերթին հենց եվրոպացիների համար։
«Մեր նավթն ու գազը նրանք ավելի քիչ կստանան, իսկ խնդիրներն ավելի շատ կլինեն»,- ասել է Պուտինը` մեկնաբանելով եվրոպական առաջնորդների որոշումները։










