ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ միջանկյալ ընտրությունում Հանրապետական կուսակցության պարտությունը պայմանավորված էր Իրանի հետ հակամարտությամբ:
«Եթե ցանկանում եք պնդել, որ արժեր դրան գնալ, որ առաջիկա 6 տարվա ընթացքում Սենատը կորցնելն արդարացված գին էր, ապա արե՛ք դա։ Փաստարկեք, որ դա այն գինն էր, որն արժեր վճարել։ Բայց բոլորը գիտեն, թե ինչու պարտվեցինք»,- նշել է նա:
Վենսի խոսքով՝ իրենց բազմաթիվ աջակիցներ եկել են ընտրության, սակայն դժգոհ լինելով վարչակազմից՝ քվեարկել են դեմոկրատների օգտին:
Փոխնախագահը նշել է, որ հարցումներից մեկի համաձայն՝ նման ընտրողներն առանձնացրել են այն քայլերը, որոնք կստիպեն իրենց վերադառնալ հանրապետականների թիմ: Դրանք են Իրանի դեմ պատերազմի ավարտը, կենսապահովման ծախսերի և գնաճի կրճատումը, կենտրոնացումը Միացյալ Նահանգների ներքին հարցերի վրա և Իսրայելի հետ հարաբերությունների վերանայումը։









