ԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին, քանի որ երկիրն այլևս այդ աջակցության կարիքը չունի և ի վիճակի է ինքնուրույն զենք գնել: Այդ մասին Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք նրանց տրամադրել ենք 4 միլիարդ դոլար, հիմա էլ տրամադրում ենք, բայց տարեվերջին այդ վճարումները կդադարեն»,- ասել է նա: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ աջակցությունը ներառում է ապրանքներ և փող:
Թրամփն ընդգծել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է օգնության դադարեցումը մի քանի տարի շարունակ, հավելել՝ Իսրայելը դեմ չէ:
Fox News-ը նշել է, որ գործող համաձայնագիրը նախատեսում է տարեկան մոտ 3,8 միլիարդ դոլարի օգնություն մինչև 2028 թվականը:










