Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ԼԼուսինե Մուրադյան

Ռումինիայի սևծովյան նավահանգիստները և դրանց կապը եվրոպական տրանսպորտային ցանցերի հետ կարող են ընդլայնել հայկական բեռների՝ եվրոպական շուկաներ հասնելու ուղիները. Փաշինյան

Ռումինիայի սևծովյան նավահանգիստները և դրանց կապը եվրոպական տրանսպորտային ցանցերի հետ կարող են ընդլայնել հայկական բեռների՝ եվրոպական շուկաներ հասնելու ուղիները. Փաշինյան

Մեր քննարկման առանցքում առևտուրն ու ներդրումներն են։ Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում։ Այդ մասին Ռումինիայի վարչապետ Լուկա Նիկուլեսկուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին ամիսներին հայկական ծաղիկները, մրգերն ու բանջարեղենն արդեն հասել են ռումինական շուկա։ Մեր նպատակն է նպաստել, որ այդ մատակարարումները դառնան կանոնավոր, իսկ ռումինական ընկերություններն ընդլայնեն իրենց առևտրային և ներդրումային գործունեությունը ՀՀ-ում։ Դրա համար կարևորում ենք գործարարների և առևտրային կառույցների ուղիղ կապերը, ինչպես նաև համագործակցությունը սննդի անվտանգության ստանդարտների և սերտիֆիկացման ոլորտներում։

Ներդրումային ծրագրերի ներուժ ենք տեսնում սննդի վերամշակման, պահեստավորման և սառը շղթայի լոգիստիկայի ոլորտներում։

Առաջնահերթ ենք համարում Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվացումը և հաջորդ նիստի անցկացումը։ Այդ հարթակը կարող է օգնել առանձնացնել համատեղ ծրագրերը և դրանց շուրջ անմիջական կապեր հաստատել երկու երկրների ընկերությունների միջև։ Այդ նպատակին կարող են ծառայել նաև գործարար համաժողովները և ոլորտային համատեղ այցելությունները։

Համատեղ ներդրումների և տեխնոլոգիական համագործակցության հեռանկարներ ենք տեսնում նաև վերականգնվող էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և դեղագործության ոլորտներում։

Քննարկել ենք նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման հնարավորությունները։ Ռումինիայի սևծովյան նավահանգիստները և դրանց կապը եվրոպական տրանսպորտային ցանցերի հետ կարող են ընդլայնել հայկական բեռների՝ եվրոպական շուկաներ հասնելու ուղիները։ Այս առումով ներկայացրել եմ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և TRIPP նախագիծը։

Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել մեր տարածաշրջանի և Եվրոպայի միջև առևտրի համար»,– ասաց նա։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում