Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի համատեղ համերգով եզրափակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թթ. օրացույցում ընդգրկված՝ Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակներին նվիրված միջոցառումների շարքը։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ հոբելյանական միջոցառումները նվիրված էին ՀՀ անկախության 35-ամյակին։










