Կանադան կարող է դառնալ Եվրամիության առաջին «ասոցացված անդամը»։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ կողմերը մտադիր են համաձայնեցնել երկրի կարգավիճակը ԵՄ-ում մինչև 2027 թվականի հունիսը՝ չնայած որոշ եվրոպական երկրների առարկություններին։
«Առաջիկա ամիսներին մենք կորոշենք համագործակցության այս նոր ձևի էությունն ու մասշտաբը։ Մենք աշխատում ենք մեր գործընկերության ամրապնդման ուղղությամբ, բայց առանց ԵՄ-ին անդամակցելու»,– ասել է Քարնին ԵՄ-Կանադա գագաթնաժողովից հետո։
Վարչապետը նշել է, որ Օտտավային պետք է գործընկերության առավել ամբողջական ձև, բայց ոչ անդամակցություն, ինչը թելադրված է Կանադայի աշխարհագրական դիրքով։
Ավելի վաղ Եվրամիության մի շարք երկրներ դեմ էին արտահայտվել Կանադան միավորման ասոցացված անդամ դարձնելու Եվրահանձնաժողովի գաղափարին։ Ներկայումս Եվրամիությունում ասոցացված անդամի կարգավիճակ գոյություն չունի։ Դեռևս պարզ չէ, թե ինչ իրավունքներ և լիազորություններ կարող է ունենալ այն երկիրը, որը հավակնում է համագործակցության նման ձևի։










