Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է Ռուսաստանի կողմից ռեակտիվ շարժիչով ԱԹՍ-ով Դնեպրի երկաթուղային կայարանին հարվածին, որի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, կան վիրավորներ:
«Նախագահ Զելենսկուն և ուկրաինացի ժողովրդին հայտնում եմ իմ ցավակցությունն ու մեր համերաշխությունը: Այս իրավիճակում պետք է ձգտենք շատ ավելիին, քան լոկալ հրադադարը, որին հաջողվեց հասնել Օլեշկիում»,- նշել է Մակրոնը:
Նրա խոսքով՝ անընդունելի է, որ Ռուսաստանը շարունակում է մերժել բոլոր նման առաջարկները:
«Պետք է միասին կրկնապատկենք ջանքերը՝ հանուն արդար և կայուն խաղաղության և ստիպենք Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:










