Հութիները հայտարարել են Եմենում բնակելի թաղամասին Սաուդյան Արաբիայի հարվածի հետևանքով 12 մարդու մահվան մասին: Եվս երեք մարդ ծանր վնասվածքներ է ստացել։
Սանայում հութիների վերահսկողության տակ գտնվող առողջապահության նախարարության տվյալով՝ հարվածը հասցվել է երկու ընտանիքի տների:
ՄԱԿ-ի տվյալով՝ Եմենում ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր զոհվել է ավելի քան 1600 մարդ, ավելի քան 275 հազարը ստիպված են եղել լքել իրենց տները:










