Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում 70,902.7 հազար դրամի չափով՝ Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի դաշտի վերակառուցման, ինչպես նաև դպրոցն ու թաղամասը սպասարկող պուրակի, մանկական մարզադաշտի կառուցման աշխատանքների մեկնարկման նպատակով։
Որոշմամբ նախատեսվող միջծրագրային փոփոխությամբ՝ 4,198.0 հազար դրամ կուղղվի Արմավիրի մարզի Գեղակերտի Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը։ Արդյունքում կապահովվեն մարզական դաստիարակության համար ենթակառուցվածքային առավել բարենպաստ պայմաններ։










