Եվրոպայի նման մասնակիցները բանակցություններում պետք չեն Ռուսաստանին և դժվար թե պետք լինեն ԱՄՆ-ին՝ հայտարարել է Դմիտրի Պեսկովը:
«Եվրամիությունը սադրիչ դիրքորոշում է որդեգրել՝ ուղղված պատերազմի հետագա հրահրմանը և շարունակմանը։ Մեզ նման մասնակիցներ պետք չեն։ Եվ հազիվ թե դրանք պետք լինեն ամերիկացիներին, որոնք, ընդհակառակը, փորձում են խաղաղության հասնել»,- ասել է Կրեմլի խոսնակը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում չի նախատեսվում Եվրամիության ներկայացուցիչների մասնակցություն:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնականը տեղեկացրել էր, որ ռուս-ուկրաինական կարգավորման հարցով եռակողմ բանակցությունները, որոնց կմասնակցեն Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչները, տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո:










