ՎՎարդուհի Հարությունյան

Կոլումբիան հայտարարել է Իսրայելի քաղաքականությանը հակազդելու համար ստեղծված Հաագայի խմբից դուրս գալու մասին

Կոլումբիան հայտարարել է Իսրայելի քաղաքականությանը հակազդելու համար ստեղծված Հաագայի խմբից դուրս գալու մասին

Կոլումբիայի իշխանությունները հայտարարել են Իսրայելի քաղաքականությանը հակազդելու համար ստեղծված Հաագայի խմբից դուրս գալու մասին:

«Կոլումբիան պաշտոնապես հայց է ներկայացրել Հաագայի խմբից դուրս գալու համար։ Դա մի կազմակերպություն է, որը ստեղծվել է Իսրայելի մեկուսացման և նրա դեմ հարձակման համար, և մենք մերժում ենք այդ մոտեցումը»,- հայտարարել է Կոլումբիայի կառավարության խոսնակը:

Հաագայի խումբը միջազգային կոալիցիա է, որը ստեղծվել է 2025 թվականի հունվարին։ Կոալիցիայի հիմնական նպատակն է համակարգել Իսրայելի գործողությունների դեմ համատեղ իրավական, դիվանագիտական և տնտեսական միջոցառումները, աջակցել անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը և պաշտպանել միջազգային ինստիտուտների հեղինակությունը, ինչպիսիք են Միջազգային քրեական դատարանը և Արդարադատության միջազգային դատարանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում