Ադրբեջանը Ռուսաստանի համար կայուն, լավ գործընկեր է բազմաթիվ ուղղություններով, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում մեկնարկած Գազ արտահանող երկրների համաժողովում:
«Մենք այժմ ակտիվ երկխոսության մեջ ենք Ադրբեջանի նախագահի՝ պարոն Ալիևի հետ, այդ թվում քննարկում ենք էներգետիկայի, գազի ոլորտում մեր համագործակցության ընդլայնման հարցերը»,- ասել է Պուտինը, հավելել՝ այդ ոլորտում լավ հեռանկարներ են տեսնում և պատրաստ են համատեղ աշխատանքին։
Կրեմլի ղեկավարը նաև նշել է, որ Ռուսաստանը Թուրքիային մատակարարում է մինչև 30 մլրդ խմ գազ, ինչը զգալիորեն ավելի է Ադրբեջանի կողմից մատակարարվող ծավալներից։ Միևնույն ժամանակ, Պուտինի խոսքով՝ Մոսկվան Բաքվին մրցակից չի համարում։










