Հավակնություններից դեպի գործողություն․ Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման արագացումը՝ COP17-ի օրակարգում

Հավակնություններից դեպի գործողություն․ Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման արագացումը՝ COP17-ի օրակարգում

COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ողջույնի խոսքով հանդես է եկել «Հավակնություններից դեպի գործողություն․ արագացնելով Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացումը» նախարարական երկխոսությանը։

«Մինչև 2030 թվականը մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար պետք է հստակ պատասխանենք՝ ի՞նչն է դանդաղեցնում առաջընթացը, և ի՞նչ է անհրաժեշտ երկրներին՝ այն արագացնելու համար»։

Այս հարցերի շուրջ էր «Հավակնություններից դեպի գործողություն․ արագացնելով Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացումը» նախարարական երկխոսությունը, որին Համբարձում Մաթևոսյանը հանդես էր եկել ողջույնի խոսքով։

«Մենք արդեն ունենք համաձայնեցված նպատակներ և հաջողված փորձ, որի վրա կարող ենք հենվել։ Այժմ անհրաժեշտ է վերացնել իրականացման խոչընդոտները և ապահովել աջակցություն, որը հաշվի կառնի յուրաքանչյուր երկրի առաջնահերթություններն ու հնարավորությունները։ Այստեղ առանցքային է նաև Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) հետ գործընկերությունը՝ ֆինանսավորումը երկրների իրական կարիքներին համապատասխանեցնելու համար։

Որպես COP17-ը նախագահող երկիր՝ ուզում ենք, որ երևանյան քննարկումների արդյունքում երկրներն ավելի հստակ պատկերացնեն իրենց հաջորդ քայլերը և ունենան դրանք իրականացնելու անհրաժեշտ աջակցությունը»,- իր ելույթում նշել է ՀՀ ՇՄ նախարարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում