Սերբիայի նոր ղեկավարությունը պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ՝ հայտարարել է «Ուսանողական ցուցակ» շարժման ներկայացուցիչ Յովո Բակիչը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատմականորեն Սերբիայի կարևոր գործընկերն է։
«Երկրի արտաքին քաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն չի լինի»,- ընդգծել է Բակիչը։
Նա հավելել է, որ Բելգրադն էլ է ենթարկվել ՄԱԿ-ի պատժամիջոցներին և լավ գիտի, թե որքան ծանր կարող են լինել դրանց հետևանքները։
«Սերբիայի կողմից Մոսկվայի դեմ ցանկացած պատժամիջոց ոչինչ չի փոխի, սակայն կունենա բացասական խորհրդանշական ազդեցություն»,- կարծիք է հայտնել Յովո Բակիչը։
Խոսելով էներգետիկ ոլորտում գործակցության մասին՝ նա նշել է, որ «Ուսանողական ցուցակ»-ը մտադիր է առաջնորդվել Սերբիայի ազգային շահերով և կներգրավի ոլորտային փորձագետների՝ առկա խնդիրները կարգավորելու համար։
Սերբիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել ուսանողների գլխավորած շարժումը՝ մոտ երկու տարի տևած հակակառավարական ցույցերից հետո։ Նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչն ընդունել է պարտությունը։
Կրեմլը հույս է հայտնել, որ Սերբիայի նոր ղեկավարությունը կշարունակի զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Դմիտրի Պեսկովը նշել է, որ նախկինում Վուչիչը մեծ ներդրում է ունեցել այդ հարցում։










