2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության ամրապնդումը գիտահեն լուծումների միջոցով» խորագրով միջոցառմանը

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության ամրապնդումը գիտահեն լուծումների միջոցով» խորագրով միջոցառմանը

Հոկտեմբերի 26-ին՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել COP17-ի ՀՀ նախագահության հովանու ներքո Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցաբար կազմակերպված «Քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության ամրապնդումը գիտահեն լուծումների միջոցով» խորագրով միջոցառմանը։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից:

COP17-ի հայաստանյան նախագահության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) համագործակցությամբ կազմակերպված միջոցառման նպատակն էր անդրադառնալ գիտության և նորարարական տեխնոլոգիաների ներուժին՝ ի նպաստ քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանությանն ու վերականգնմանը։

Իր խոսքում ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտական հետազոտությունների, արդյունավետ մոնիտորինգի և միջազգային համագործակցության դերը բնապահպանական մարտահրավերներին հասցեական լուծումներ գտնելու և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված հանձնառությունները գործնական քայլերի վերածելու գործում։ Ռոբերտ Աբիսողոմոնյանն առանձնացրել է քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար՝ անդրադառնալով Սևանա լճի՝ որպես ազգային բնական ժառանգության և երկրի կայուն զարգացման կարևոր ռեսուրսի պահպանությանն ու վերականգնմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում