Նորվեգիայի պաշտոնյաներն արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բողոքին՝ կապված Նոբելյան կոմիտեի կողմից իրեն Խաղաղության մրցանակ շնորհելու երկրորդ մերժման հետ: Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարտ Այդեն անհրաժեշտ է համարել հիշեցնել ամերիկացի առաջնորդին պարգևատրման ինստիտուտի աշխատանքի սկզբունքների մասին՝ ընդգծելով Նոբելյան կոմիտեի անկախ լինելը:
Ավելի վաղ՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախաշեմին հանրապետականների առջև ելույթի ժամանակ, Թրամփը հայտարարել էր իր խաղաղարար արժանիքների մասին: Նա ընդգծել էր, որ իր ջանքերը մնացել են առանց սկանդինավյան Թագավորության պատշաճ գնահատականի:
«Ես չեմ ստացել խաղաղության Նոբելյան մրցանակը՝ չնայած ութ հակամարտություն եմ կարգավորել: Ես Նորվեգիայի կարիքը չունեմ. չեմ ուզում որևէ կապ ունենալ այդ երկրի հետ»։
2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել ՀԱՀ-ից իրավապաշտպան Նավի Փիլեյը։ 2008-2014թթ. Նա զբաղեցրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնը և այդ բարձր պարգևին է արժանացել մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի պաշտպանությանն ուղղված իր գործունեության համար:










