Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը՝ միջին ծանրության։
Այս պահին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել են, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19։19-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան զոհեր և տուժածներ։
Պարզվել է, որ Երևան–Աշտարակ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և MAZ մակնիշի բեռնատարը։
Ըստ նախնական տվյալների՝ կա 5 տուժած և 2 զոհ։










