Ապօրինի հատված ծառեր «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում

Ապօրինի հատված ծառեր  «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասի ծառայողները, օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման շրջանակում, ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ճակատենի անտառպետության տարածքում հայտնաբերել են ապօրինի հատված ծառեր:

Դեպքի վայրում են եղել ապօրինի ծառահատում իրականացնող ենթադրյալ իրավախախտներ Ա.Զ.-ն և Գ.Հ.-ն, ովքեր փայտանյութի հատման օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել:

Տեղում հայտնաբերվել է նաև ապօրինի հատված փայտանյութը, որն ի պահ է հանձնվել «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին:

Ենթադրյալ իրավախախտներ Ա.Զ.-ի և Գ.Հ.-ի նկատմամբ կազմվել են օրենսդրության խախտման և վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ, կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկ:

Սույն իրավիճակում էկոպարեկների կողմից կանխվել է ենթադրյալ իրավախախտ անձանց կողմից ապօրինի հատումների հնարավոր շարունակությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում