Armenia Basketball հիմնադրամը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ, 2026–2027 մրցաշրջանում ևս կլինի ՊրոԲասկետ Ա լիգայի գլխավոր աջակիցը։ Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։
Նախորդ մրցաշրջանում մեկնարկած համագործակցության շարունակությունն ուղղված է առաջնության մրցակցային մակարդակի բարձրացմանը, ակումբների զարգացմանը և հայ բասկետբոլիստների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը։
Հիմնադրամի աջակցությամբ հայ խաղացողները հնարավորություն կունենան հանդես գալ հայկական ակումբներում, ձեռք բերել արժեքավոր խաղային փորձ և զարգացնել իրենց հմտությունները։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, Armenia Basketball հիմնադրամը և ՊրոԲասկետ Ա լիգան կշարունակեն համատեղ աշխատանքը՝ առաջնության կազմակերպչական և մասնագիտական պայմանները բարելավելու և հայկական բասկետբոլի հետագա առաջընթացին նպաստելու նպատակով։










