Թուրքիան և Կանադան ռազմավարական գործընկերություն են հաստատել

Թուրքիան և Կանադան ռազմավարական գործընկերություն են հաստատել

Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առանձնազրույցից հետո բանակցություններ են անցկացվել երկու երկրների պատվիրակությունների միջև: Քարնին և Էրդողանը ներկա են գտնվել մի շարք համաձայնագրերի ստորագրման արարողությանը, այդ թվում՝ պաշտպանության և էներգետիկայի:

Քարնին նշել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում երկու երկրների միջև առևտրի ծավալն աճել է հիսուն տոկոսով, սակայն դա բավարար չէ: Նա հիշեցրել է, որ հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Կանադան և Թուրքիան սկսել են ազատ առևտրի շուրջ բանակցությունները:

«Այսօր մենք ավելի հեռուն ենք գնում՝ մեկնարկելով մեր ռազմավարական գործընկերությունը՝ եռամյա գործողությունների պլանով: Այդ պլանն ունի չորս հիմնասյուն՝ առաջինը՝ առևտուր ու ներդրումներ, երկրորդը՝ պաշտպանություն ու անվտանգություն, երրորդը՝ էներգետիկա և չորրորդը՝ մարդկանց միջև կապեր», - հայտարարել է Քարնին։

Կանադայի վարչապետն ակտիվացնում է միջազգային առևտրի ընդլայնմանն ուղղված ջանքերը՝ ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի և բարձր մաքսատուրքերի ֆոնին: Թուրքիան, իր հերթին, շահագրգռված է պաշտպանական արդյունաբերության, միջուկային էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում ներդրումներ ներգրավելով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում