Պուտինը Թրամփին և Սիին առաջարկել է գագաթնաժողով անցկացնել Ուկրաինայի պատերազմի հարցով. The Wall Street Journal

Պուտինը Թրամփին և Սիին առաջարկել է գագաթնաժողով անցկացնել Ուկրաինայի պատերազմի հարցով. The Wall Street Journal

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է բարձր մակարդակի հանդիպում անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, որպեսզի պայմանավորվեն Ուկրաինայում քառամյա պատերազմի ավարտի շուրջ՝ Մոսկվայի պայմաններով: Այս մասին հոկտեմբերի 18-ին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը ՝ վկայակոչելով քննարկումների ընթացքին ծանոթ մարդկանց։

Հրապարակման համաձայն՝ Կրեմլն առաջարկել է բանակցությունները անցկացնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա նոյեմբերի 18-ին և 19-ին՝ Չինաստանի Շենժեն քաղաքում։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ նման հանդիպման հնարավորությունը քննարկվում է։ WSJ-ն, հղում անելով ռուսական հետախուզության նախկին աշխատակցի, նշում է, որ Կրեմլն այս առաջարկն արել է հոկտեմբերի 9-ին՝ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում